Քաղաքականություն

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։

«Արմենպրես»-հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել ՀՀ անվտանգության խորհրդի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։

Նշվում է, որ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ  և հաջողություններ մաղթել նրան դիվանագիտական առաքելության ընթացքում։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում