Աշխարհ

Ֆրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFP

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFP

Ֆրանսիայի զինված ուժերը նոր միջուկային հրթիռի փորձարկում է անցկացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Agence France-Presse-ը (AFP), հղում անելով Ելիսեյան պալատին և հանրապետության Զինված ուժերի նախարարությանը, հաղորդել է, որ փորձնական արձակումն իրականացվել է սուզանավից՝ առանց մարտալիցքի։

AFP-ն նշում  է, որ փորձարկումներին ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Պետության ղեկավարն արձակմանը հետևել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի ֆրեգատի տախտակամածից։

Գործակալության տվյալներով՝ խոսքը ծովային տեղակայման M51 ռազմավարական բալիստիկ հրթիռի երրորդ տարբերակի մասին է, որը սպառազինության է ընդունվել մեկ տարի առաջ։

Հրթիռը, որը հանդերձված չի եղել միջուկային մարտական մասով, ընկել է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում՝ ափից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում