ՀՀ կառավարությունը 519 միլիոն 668,4 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել պետաբյուջեից Գեղարքունիքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 4 սուբվենցիոն ծրագրի համար 519 միլիոն 668,4 հազար դրամ հատկացնելու մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 132 միլիոն 732  հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգման համար։ Աշխատանքներն արդեն  ավարտված են, ասֆալտապատվել է 3,3 կմ հատված։ 

111 միլիոն 456,2  հազար դրամ հատկացվել է  Վարդենիս համայնքի Նորաբակ և Փոքր Մասրիկ բնակավայրերում ոռոգման ջրագծերի կառուցման կամ վերակառուցման համար։ Աշխատանքներն ավարտված են, ծրագիրն իրականացվել է 1,9 կմ հատվածում։ 

206 միլիոն 387 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Արծվանիստ, Վարդենիկ, Զոլաքար, Վաղաշեն, Երանոս և Վարդաձոր բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման համար։ Աշխատանքներն իրականացվել են շուրջ 90 տոկոսով՝ 4 կմ հատվածում։ 

69 միլիոն 093,2 հազար դրամ հատկացվել է  Ճամբարակ համայնքի թիվ 3 մանկապարտեզի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների համար։ Աշխատանքներն իրականացվել են շուրջ 97 տոկոսով։

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ