Կայացել է Սևան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի տարեվերջյան նիստը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի տարավերջյան նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, մինչ օրակարգային հարցերի հաստատմանն անցնելը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարել է տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին, նշել, որ դրանք` ֆինանսական գործառույթներից մինչև ծրագրեր, ընթանում են բնականոն ընթացքով: 

Սևան համայնքի 2025 թվականի բյուջեի հաստատումից առաջ համայնքի ղեկավարը նշել է, որ 2024 թվականին իրականացված աշխատանքը, ֆինանսական առումով, լավ հիմքեր է ստեղծում համայնքի հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի հաստատման համար, որը լինելու է հավասարակշռված, իրատեսական և հնարավորություն է ընձեռելու առաջիկա տարում ևս իրականացնել մեծածավալ աշխատանք, խուսափել ցնցումներից, ավելացնել սեփական եկամուտները:
Սևան համայնքի ավագանին սահմանել է համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը, հաստատել համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, համայնքի ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քանակական և անհատական կազմը, սահմանել համայնքում մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության թույլատրելի և արգելված վայրերը, Սևան համայնքում 2024թվականի` հողօգտագործման, բնակելի ու ոչ բնակելի տարածքների, հողօգտագործման վարձավճարներ և այլ տեղական վճարները, ընդունել համապատասխան որոշում Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու, վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու, «Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում նոր խումբ բացելու, անհատույց օգտագործման իրավունքով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի գործունեության համար Սևանի համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկից գրասենյակային տարածք տրամադրելու, «ՔՐԻՍՏԱԼ ԼԵՅՔ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա և Նորաշեն բնակավայրերի ափամերձ հատվածում տեղակայված հողատարածքներում նախատեսվող հյուրանոցային համալիրի և բազմաֆունկցիոնալ կոնֆերանս կենտրոնի կառուցման վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին:
Ավագանու քննարկմանը ներկայացված դիմումներին ևս տրվել են սպառիչ պատասխաններ։
Սևան համայնքի 7-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 12-ին:

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ