Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանրապետության վարչապետ Ֆրանսուա Բայրուից պահանջել է նոր կառավարության կազմն իրեն ներկայացնել երկու օրվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին։ 

Հեռուստաալիքի տվյալներով՝ «նախագահը թեկնածությունների ցուցակին սպասում է դեկտեմբերի 18-ից ոչ ուշ:

Նոր վարչապետը ԶԼՄ-ների քննադատությանն է ենթարկվել այն բանի համար, որ չի մեկնել Մայոտ (Ֆրանսիայի անդրծովյան տարածք Հնդկական օվկիանոսում)՝ անձամբ ղեկավարելու «Շիդո» փոթորկի հետևանքների հաղթահարման աշխատանքները։ Դրա փոխարեն կառավարության ղեկավարը ծրագրված ուղևորություն է կատարել Պո (հանրապետության հարավ-արևմուտք), որի քաղաքապետն է առայժմ։

Մակրոնը Բայրուին վարչապետի պաշտոնում նշանակել է դեկտեմբերի 13-ին։ Կառավարության ղեկավարի պաշտոնում  «Ժողովրդավարական շարժում» կուսակցության 73-ամյա առաջնորդը փոխարինել է իր հասակակից Միշել Բառնիեին, որը հրաժարական է տվել դեկտեմբերի 4-ին, երբ Ազգային ժողովն ընդունեց բանաձև նրա նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու մասին։ Ազգային ժողովում նման քվեարկության առիթ էր դարձել այն, որ վարչապետ Միշել Բառնիեն խորհրդարանում անցկացրել էր 2025 թ. սոցիալական ապահովագրության մասին բյուջեն՝ կիրառելով Սահմանադրության հոդվածներից մեկը և շրջանցելով պատգամավորների քվեարկությունը։ 

Հայերեն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր