Կայացել է Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կայացել է Գավառ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի չորրորդ նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, օրակարգային  հարցերի հաստատումից հետո Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 13-ի N 282-Ա որոշմամբ հաստատված «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի հաստիքացուցակում, Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեում, Գավառ համայնքի 2025 -2027 թվականնների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Գավառ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 10-ի N 195-Ա որոշմամբ հաստատված հավելված 3-ում փոփոխություններ կատարելու, համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը, համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական և նախադպրոցական կրթություն մատուցող կազմակերպությունների ծառայություններից օգտվող բնակչության որոշակի խմբերի համար արտոնություններ սահմանելու, Գավառ համայնքի ղեկավարի,  2025  թվականի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2025 թվականի թվաքանակների, հաստիքացուցակների, կառուցվածքների և պաշտոնային դրույքաչափերի հաստատման և գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին հարցերը ավագանու հաստատմանն է ներկայացրել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը։

Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքն աճուրդով օտարելու, Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, օգտագործման սահմանափակումներ չունեցող, գյուղատնտեսական նշանակության հողատարածքները մրցութային կարգով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու և տարեկան վարձավճար սահմանելու մասին հարցերը ներկայացրել է աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանը։

Աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Արծրուն Ղուրշուդյանը զեկուցել է Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, օգտագործման սահմանափակումներ չունեցող, գյուղատնտեսական նշանակության հողատարածքները մրցութային կարգով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու և տարեկան վարձավճար սահմանելու մասին հացը։

Դրամական օգնություն տրամադրելու մասին հարցերը ներկայացրել է համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Վարսենիկ Խաչատրյանը։

Մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության /տեղաշարժման/ միջոցներով երթևեկության թույլատրվող և արգելվող վայրերը սահմանելու,  համայնքային սեփականություն հանդիսացող ավտոտնակները և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար հատկացված հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու, համայնքային սեփականություն հանդիսացող, Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին հարցերը ներկայացրել է աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Դավիթ Մազմանյանը։

Գավառ համայնքի ավագանու հաջորդ տարվա ութերորդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա  2025 թվականի փետրվարի 10-ին։

Օրակարգում  ներառված բոլոր հարցերը ավագանու կողմից հաստատվել են քվեարկությամբ։ 

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը