ՀՀ կառավարությունը 880 մլն 155,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն 9 ծրագրի համար

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված, ավարտված կամ ավարտական փուլում գտնվող սուբվենցիոն 9 ծրագրի համար 880 մլն 155,8 հազար դրամ  հատկացնելու մասին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 37 մլն 046,9 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ քաղաքի Բաղրամյան 13, Տ. Մեծի 30, Տ. Մեծի 4, Տ. Մեծի 8 և Գ. Նժդեհի 21 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների համար։ Այս ծրագրից օգտվելու է շուրջ 320 քաղաքացի։ 

41 մլն 196,9 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցման  համար։ 

202 մլն 450,1 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Մադինա, Ն. Գետաշեն, Լիճք, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի և Լիճք, Ձորագյուղ, Երանոս բնակավայրերում խմելու ջրի ջրահավաք ավազանների կառուցման համար։ Այս ծրագրից կօգտվի շուրջ 1640 բնակիչ։ 

8 մլն 57,1 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղի Բանավան թաղամասի 6-րդ բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի վերանորոգման  համար։ Այս ծրագրից կօգտվի շուրջ 65 բնակիչ։ 

47 մլն 792,4 հազար դրամ հատկացվել է Մարտունի քաղաքի, Ծովինար, Զոլաքար, Վաղաշեն, Գեղհովիտ, Վ. Գետաշեն, Լիճք, Ծակքար և Երանոս բնակավայրերի տարբեր փողոցներում նոր լուսավորության համակարգերի կառուցման համար։ Այս ծրագրից կօգտվի շուրջ 6880 բնակիչ։ 

152 մլն 309,8 հազար դրամ հատկացվել է Մարտունի քաղաքի Նարեկացի, Թումանյան, Արցախի, Պարույր Սևակի, Կոմիտասի փողոցների, Շահումյան փողոցի հարակից հատվածի, Վարդենիկ բնակավայրի Կամո Շահինյան փողոցի, Վարդաձոր բնակավայրի Ալաշկերտ փողոցի և 10-րդ փողոցի հատման խաչմերուկ ընկած հատվածի, Ծովինար բնակավայրի 3-րդ թաղամասի 3-րդ փողոցի հարակից հրապարակի մայթերի կառուցման համար։ Այս ծրագրից կօգտվի շուրջ 8 հազար բնակիչ։ 

12 մլն 244,5 հազար դրամ հատկացվել է Վարդենիս քաղաքի Երիտասարդության փողոցի  14 և 16 բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման համար։ Այս ծրագրից կօգտվի շուրջ 500 բնակիչ։ 

29 մլն 058,1 հազար դրամ հատկացվել է Վարդենիս համայնքի Փամբակ, Արփունք, Ծովակ, Խաչաղբյուր, Ավազան, Ակունք, Կարճաղբյուր, Լճավան բնակավայրերում լուսավորության ցանցի կառուցման համար։ Այս ծրագրից կօգտվի շուրջ 12 հազար բնակիչ։ 

350 մլն դրամ հատկացվել է Գավառ քաղաքում, Նորատուս, Կարմիրգյուղ, Գանձակ, Սարուխան, Հայրավանք, Ծովազարդ, Լճափ, Գեղարքունիք բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար։ Այս ծրագրից կօգտվի շուրջ 60 հազար բնակիչ։ 

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ