Ուժի մեջ են մտել Մոլդովայի Սահմանադրության փոփոխությունները ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի սահմանադրության փոփոխությունները Եվրամիությանն ինտեգրումը ռազմավարական նպատակ հայտարարելու մասին հրապարակվել են «Պաշտոնական բանբերում» և ուժի մեջ են մտել Սահմանադրական դատարանի որոշման համաձայն։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Այսպես, սահմանադրության ներածականը լրացվում է՝ «հաստատելով Մոլդովայի Հանրապետության (ՄՀ) ժողովրդի եվրոպական ինքնությունը և ՄՀ եվրոպական ուղու անշրջելիությունը՝ Եվրամիությանն ինտեգրումը հռչակելով որպես ՄՀ ռազմավարական նպատակ»։ Հիմնական օրենքը լրացվում է նաև նոր բաժնով, որտեղ ասված է, որ Մոլդովայի միանալը ԵՄ հիմնադիր պայմանագրերին իրականացվում է խորհրդարանի օրգանական օրենքով: Այդ պայմանագրերն ու իրավական ակտերը «կունենան գերակայություն ներքին օրենսդրության՝ դրանց հակասող դրույթների հանդեպ»:

Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ վիճարկել են հոկտեմբերի 20-ին կայացած եվրահանրաքվեի արդյունքները, սակայն Սահմանադրական դատարանը մերժել է նրանց փաստարկները։ Բացի այդ, Սահմանադրական դատարանի վեց դատավորներից երկուսը չեն միացել հանրաքվեի արդյունքները հաստատելու վերաբերյալ դատարանի եզրակացությանը։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ՍԴ ներկայացված տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական ցուցակներում ընդգրկվածների 50,72%-ը։ Կողմ է քվեարկել 749 719 ընտրող կամ 50,35%-ը, դեմ՝ 739 155-ը կամ 49,65%-ը։ Այսպիսով, կարծիքների տարբերությունը կազմել է 0,7 տոկոսային կետ կամ 10 564 ձայն՝ հօգուտ եվրաինտեգրման կողմնակիցների։

Մոլդովայում հանրաքվեն տեղի է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլի հետ միաժամանակ։ 

Եվրոպա

Սանդուն հաղթել է Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

 

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան