Իրավունք

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

1 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ քննության առարկա կդառնա լրատվամիջոցներից մեկում հրապարակված ցուցակը, որում, ենթադրաբար, Ռուսաստանից հարկադրաբար Հայաստան տեղափոխված քաղաքացիների անուններ են, որոնք պետք է մասնակցեն Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Լրատվական կայքերից մեկում հրապարակված՝ ՌԴ-ից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության մասին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կդառնա քննության առարկա»,- նշեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Հունիսի 6-ին Civic-ը ցուցակ է հրապարակել՝ նշելով, որ դրանում ՌԴ Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անուններ են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում