Իրավունք

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

1 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացում ներգրավված քաղաքացիներին՝ հանձնաժողովի անդամներ, տեխնիկական սարքավորման մասնագետներ, վստահված անձինք, ԶԼՄ-ներ, դիտորդներ, հիշեցնում է, որ քվեարկության օրը մինչ 20։00-ն, նախընտրական քարոզչությունն արգելվում է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԸՀ-ն։ «Կոչ ենք անում ուշադիր լինել հագուստի հարցում, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ։ Ընտրողներին ևս հորդորում ենք կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ»,-նշված է հաղորդագրությունում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում