Եվրոպա

Սանդուն հաղթել է Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

1 րոպեի ընթերցում

Սանդուն հաղթել է Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է երկրի գործող նախագահ Մայա Սանդուն՝ ստանալով ձայների 55,3 %-ը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

Եվրոպամետ Մայա Սանդուի մրցակից Ալեքսանդր Ստոյանոգլոն, որին աջակցում էր ռուսամետ Սոցիալիստների կուսակցությունը, ստացել է ձայների 44,6%-ը՝ համաձայն քվեաթերթիկների 99,6 %-ի հաշվարկի տվյալների։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 54 %։ Հատկապես ակտիվ քվեարկել են արտերկրում գտնվող մոլդովացիները։ 

Մոլդովայում նախագահական ընտրությունների առաջին փուլի ժամանակ նաև հանրաքվե էր անցկացվել ԵՄ-ին անդամակցելու շուրջ, որի արդյունքներով շատ չնչին տարբերությամբ մոլդովացիները կողմ էին արտահայտվել ԵՄ-ին միանալու հեռանկարին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում