Կառավարությունը հաստատեց սուբվենցիոն ծրագրերի համար մարզերին 2 մլրդ 903 մլն դրամ հատկացնելու նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը հաստատեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար մարզերին 2 միլիարդ 903 միլիոն դրամի չափով գումար հատկացնելու նախագիծը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի նիստում։

«Առաջարկվող նախագծով նախատեսվում է մարզերին հատկացնել 2 միլիարդ 903 միլիոն դրամի չափով գումար, որպեսզի մի շարք սուբվենցիոն ծրագրերի համար փոխանցվի կառավարության մասնաբաժինը։ 

Դրանք 17 համայնքների 28 սուբվենցիոն ծրագրեր են՝ 2022, 2023 և 2024 թվականներին հաստատված և իրականացված ծրագրեր», - նշեց նախագծի զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ 

Նրա խոսքով՝ Արագածոտնի մարզին առաջարկվում է 1 ծրագրի համար 10 միլիոն դրամ հատկացնել, Արարատի մարզին 4 ծրագրի համար՝ 18 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 4 ծրագրի համար՝ 153 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 5 ծրագրի համար՝ 626 միլիոն դրամ, Լոռու մարզին 2 ծրագրի համար՝ 244 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 7 ծրագրի համար՝ 674 միլիոն դրամ, Շիրակի մարզին 2 ծրագրի համար՝ 809 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 51 միլիոն դրամ և Տավուշի մարզին 2 ծրագրի համար՝ շուրջ 120 միլիոն դրամ։

Նախարարի դիտարկմամբ՝ եթե հաշվի առնվեն նախորդ հատկացումներն ու այս հատկացումները, ապա, ընդհանուր առմամբ, կառավարությունը շուրջ 20 միլիարդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։ 

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսվում են համայնքային ոռոգման համակարգերի հիմնանորոգում և կառուցում, ճանապարհների վերանորոգում, շենքերի հիմնանորոգում, համայնքային գազաֆիկացում, ջրագծերի կառուցում, մարզադպրոցի կառուցում։

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին