ՀՀ նախագահ

ՀՀ նախագահը ստորագրել է Գնել Սանոսյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը ստորագրել է Գնել Սանոսյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գնել Սանոսյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Գնել Սանոսյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հրամանագրի մեջ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ի Կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր համբերության բաժակը լցվել է և որոշումներ է կայացնելու։ 

Գնել Սանոսյանը նոյեմբերի 18-ին աշխատանքից ազատման դիմում էր գրել։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում