ՆԱՏՕ-ն կոչ է արել հետաքննել Վրաստանում ենթադրյալ ընտրախախտումների մասին հաղորդագրությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարահ Դախլալլան կոչ է արել հետաքննել Վրաստանում խորհրդարանական ընտրություններում ենթադրյալ խախտումների մասին հաղորդագրությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՆԱՏՕ-ի պաշտոնյան գրել է X սոցիալական հարթակում:

«Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունն արձանագրել է անհավասար պայմաններ, որոնցում անցկացվել են Վրաստանի ընտրությունները, ինչը խաթարում է հանրության վստահությունը դրանց արդյունքների նկատմամբ: Ընտրությունների խախտումների հետ կապված հաղորդագրությունները պետք է ամբողջությամբ հետաքննվեն», - գրել է Ֆարահ Դախլալլան։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրահանձնաժողովի հետ համատեղ հայտարարությունում կոչ էր արել հետաքննել Վրաստանում տեղի ունեցած ենթադրյալ ընտրախախտումները։

Վրաստան

ԵՄ-ում համարում են, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են խախտումներով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին հայտարարել էր, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները վստահելի չեն, և կոչ էր արել հետաքննել ընտրախախտումների մասին բոլոր հաղորդումները։  

Վրաստան

Բլինքենը կոչ է արել հետաքննել Վրաստանում ենթադրյալ ընտրախախտումները

Իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների աննախադեպ աջակցությունը, և իշխանությունները կպաշտպանեն այդ ընտրությունը՝ թույլ չտալով ոտնձգություններ սահմանադրական կարգի դեմ։ 

Վրաստան

Վրաստանի վարչապետը խոստացել է ոտնձգություններ թույլ չտալ սահմանադրական կարգի դեմ և երկրի գլխավոր առաջնահերթություն է անվանել եվրաինտեգրումը

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ հաղթանակ է տարել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ստանալով ընտրողների 53,93 %-ի աջակցությունը։ 

Խորհրդարան է անցել չորս ընդդիմադիր կուսակցություն, որոնք, ընդհանուր առմամբ, ստացել են ձայների 37,78%-ը: Ընդդիմությունը հայտարարել է, որ չի ճանաչում ԿԸՀ-ի տվյալները։ 

Հայերեն ქართული Русский

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին

BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին

BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում

Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի