Բորելը հայտարարել է ԵՄ-ում մերձավորարևելյան հակամարտության հարցում միասնության բացակայության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է համայնքում մերձավորարևելյան հակամարտության հարցում միասնության բացակայության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բորելը հայտնել է իսպանական RTVE հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Կան երկրներ, որոնք հասկանալի պատմական պատճառներով պատրաստ են Իսրայելին տրամադրելու ոչ միայն զենք, այլ նաև ամենաթողություն նրա պաշտպանական կամ հարձակողական գործողություններում», - նշել է նա:

Միևնույն ժամանակ Ժոզեպ Բորելը նախազգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության հետագա սրումը կարող է հանգեցնել նավթի գների բարձրացման։

«Բոլորը գիտեն, որ անհրաժեշտ է փորձել խուսափել հետագա էսկալացումից…. Իրանի կողմից լուրջ հարձակում է եղել Իսրայելի դեմ, և մենք չգիտենք դրա հետևանքները, և կարելի է ակնկալել, որ Իսրայելը կպատասխանի», - ասել է Բորելը։ 

Դիվանագետի խոսքով՝ դա կարող է «տարածաշրջանը ներքաշել մեծ հակամարտության մեջ և դա, բնականաբար, կազդի նավթի գների վրա»։

«(Խմբ.՝ Իսրայելի վարչապետ) Նեթանյահուի կառավարությունը չի լսել ոչ մեկի ձայնը, - ասել է դիվանագետը: - Միջազգային հանրության խնդրանքը, որ ներխուժում չլինի Լիբանան, հաշվի չառնվեց, ինչպես որ խնդրանքը՝ չմտնել Գազայի քաղաքներ»։

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի կառավարության՝ իսրայելական հարվածներից վերջին մեկ տարվա ընթացքում Լիբանանում գրեթե 1900 մարդ է զոհվել, ավելի քան 9000-ը՝ վիրավորվել, նրանց մեծ մասը՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տեղահանվել է շուրջ 1,2 միլիոն լիբանանցի։ 

Հայերեն Русский

Հայաստանը Տաջիկստանին է հանձնել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձին

Լիբանանի վարչապետը զգուշացրել է Լիբանանը նոր տարածաշրջանային պատերազմի մեջ ներքաշելու վտանգի մասին

«Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը մասամբ կսահմանափակվի

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովին

Իսրայելի նախագահը ստացել է ընտրությունների պաշտոնական արդյունքները

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներն Իրանի դեսպանի հետ քննարկել են ոլորտում համագործակցության խորացման հարցերը

Կվերականգնվեն Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ չվերթները

Խամենեին հայտարարել է, որ Կոնգրեսի ընտրություններից հետո ԱՄՆ քաղաքականության փոփոխություն ակնկալել պետք չէ

Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

Դատախազության տուժողակենտրոն մոտեցումն այլընտրանք չունի. Աննա Վարդապետյանն ընդունել է Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցներին