Աշխարհ

Բորելը հաստատել է, որ Ուկրաինան արդեն օգտագործում է իրեն մատակարարված F-16-երը

1 րոպեի ընթերցում

Բորելը հաստատել է, որ Ուկրաինան արդեն օգտագործում է իրեն մատակարարված F-16-երը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան արդեն օգտագործում է F-16 կործանիչները, որոնք իրեն մատակարարել է Արևմուտքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Ուկրաինացի զինվորականները պատրաստ են կռվել, եթե նրանք ունեն մեր նյութական աջակցությունը: Ներկայում նրանք արդեն օգտագործում են F-16-երը՝ ջանալով հետ մղել ռուսական գրոհները», - նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Օգոստոսի 29-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է Ուկրաինա փոխադրված F-16 կործանիչի կորուստը. կործանման պատճառները պարզում է հատուկ հանձնաժողովը: The Wall Street Journal թերթը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել էր, որ Արևմուտքի կողմից տրամադրված առաջին F-16 կործանիչն Ուկրաինայում կործանվել է օդաչուի սխալի պատճառով։ 

Ուկրաինայի զինված ուժերից հայտնել են, որ F-16-ը կործանվել է օգոստոսի 26-ին ռուսական զանգվածային հարձակումը հետ մղելիս. այդ ժամանակ ռուսական կողմն ավելի քան 200 հրթիռ և անօդաչու թռչող սարք էր արձակել Ուկրաինայի ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում