Ադրբեջան

Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու

1 րոպեի ընթերցում

Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, որն աշխատանքային այցով գտնվում էր Թեհրանում, այնտեղից մեկնել է Բաքու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքում։

«Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն լքել է Թեհրանը և մեկնել Բաքու՝ Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց նախազգուշացնի չմիջամտել», - գրված է ԻՀՊԿ-ի հաղորդագրության մեջ։

Ըստ մի քանի լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ Շոյգուի նպատակն է Ադրբեջանին նախազգուշացնել, որ երկիրը չմիջամտի Իսրայելի օգտին որևէ գործողությունների, որոնք ուղղված կլինեն Իրանի դեմ։ 

Օգոստոսի 5-ին Թեհրանում Շոյգուն բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը երկարաժամկետ համագործակցության պատրաստակամություն են հայտնել, քննարկել երկկողմ հարաբերությունները, Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորումը և այլ հարցեր։ Նախքան Փեզեշքիանի հետ հանդիպելը Շոյգուն հանդիպում էր անցկացրել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում