Իրանը ԵՄ-ից պահանջել է ճնշում գործադրել Իսրայելի վրա Մերձավոր Արևելքում լարվածության աճը կանխելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում պահանջել է ստիպել Իսրայելին հրաժարվել Մերձավոր Արևելքում լարվածության հետագա սրումից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Իրանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Բաղերի Կանին ընդգծել է, որ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր պարտականություններին համապատասխան Եվրամիությունը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, որպեսզի կանխվի այս ռեժիմի հանցագործությունների շարունակությունը։

Բորելը իր հերթին մտահոգություն է հայտնել լարվածության աճի և տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ սկսելու հնարավորության կապակցությամբ՝ հայտարարելով իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու Իրանի իրավունքի մասին:

Հայերեն Русский

Հայաստանը Տաջիկստանին է հանձնել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձին

Լիբանանի վարչապետը զգուշացրել է Լիբանանը նոր տարածաշրջանային պատերազմի մեջ ներքաշելու վտանգի մասին

«Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը մասամբ կսահմանափակվի

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովին

Իսրայելի նախագահը ստացել է ընտրությունների պաշտոնական արդյունքները

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներն Իրանի դեսպանի հետ քննարկել են ոլորտում համագործակցության խորացման հարցերը

Կվերականգնվեն Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ չվերթները

Խամենեին հայտարարել է, որ Կոնգրեսի ընտրություններից հետո ԱՄՆ քաղաքականության փոփոխություն ակնկալել պետք չէ

Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

Դատախազության տուժողակենտրոն մոտեցումն այլընտրանք չունի. Աննա Վարդապետյանն ընդունել է Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցներին