Միջազգային

Գերմանիայի խոշորագույն քիմիական գործարանում պայթյուն է որոտացել

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի խոշորագույն քիմիական գործարանում պայթյուն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքում՝ խոշորագույն քիմիական գործարանում, որը պատկանում է BASF-ին, պայթյուն է տեղի ունեցել։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոտսի»-ին, այս մասին գրում է Bild-ը։

«Հուլիսի 29-ին մոտավորապես ժամը 12։00-ին պայթյուն է որոտացել Գերմանիայի ամենամեծ քիմիական գործարանում»,- ասվում է տեքստում։

Հոդվածում շեշտվում է, որ միջադեպի հետևանքով 14 բանվոր աննշան վնասվածքներ են ստացել, նրանք տեղափոխվել են գործարանի կլինիկա։

Սկզբում քաղաքային իշխանություններն ու հրշեջները նախազգուշացրել են օդում այրման արտադրանքի առկայության պատճառով վտանգի մասին, սակայն հետո չեղարկել են այն։

Տեղի ունեցածի պատճառները դեռ անհայտ են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում