Միջազգային

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

1 րոպեի ընթերցում

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գոլանի բարձունքներում իսրայելական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս հայտնում է Times of Israel թերթը՝ հղում անելով Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը։

Շաբաթ օրը Իսրայելի շտապօգնության վարչությունը հայտնել է, որ Գոլանի բարձունքներում հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել։ 

Ավելի ուշ թերթը, հղում անելով իսրայելական բանակի խոսնակին, հայտնեց, որ զոհերի թիվը հասել է 11-ի: 

Ավելի վաղ Իսրայելի շտապօգնության մամուլի ծառայությունը հայտնել է, որ մահացածները երեխաներ և դեռահասներ են, քանի որ հարվածը հասցվել է ֆուտբոլի դաշտին: Եվս 19 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ, նրանցից վեցի վիճակը ծանր է։

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը միջադեպի համար առաջինն է մեղադրել Բեյրութին և «Հեզբոլլահ» շարժմանը:

Երկրի ՊԲ պնդմամբ՝ Գոլանի բարձունքների ուղղությամբ հրթիռն արձակվել է Լիբանանի հարավից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում