Մերձավոր Արևելք

Բորելը հայտարարել է, որ Գազայում փլվածքների մաքրման համար կպահանջվի 10 տարի

1 րոպեի ընթերցում

Բորելը հայտարարել է, որ Գազայում փլվածքների մաքրման համար կպահանջվի 10 տարի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում հումանիտար աղետը հասել է չտեսնված մասշաբների, ավելի քան 40 000 մարդ զոհվել է, իսկ միայն փլավածքների մաքրման համար կպահանջվի 10 տարի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ  մասին լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Եվրամիության  արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

«Գազայում մենք տեսնում ենք մարդու կողմից ստեղծված չտեսնված մասշտաբների հումանիտար աղետ, 17 000 երեխա  մնացել է որբ, գրեթե 40 հազար մարդ զոհվել է։ Գազան վերականգնելու համար միայն փլվածքների մաքրումը կպահանջի  10 տարի», - ասել է Բորելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում