Իրանը հիմա ավելի, քան երբևէ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանն արագացրել է իր միջուկային ծրագիրը և մոտ է միջուկային զենքի ստեղծմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կոլորադոյում Aspen Security Forum-ում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: 

«Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում մենք տեսանք, որ Իրանն իսկապես առաջ է շարժվում տրոհվող նյութի մշակման գործում, որը կարող է օգտագործվել որպես վառելիք միջուկային զենքի համար»,-ասել է Բլինքենը: 

Միևնույն ժամանակ Բլինքենը մեղադրում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին 2018 թվականին Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու համար: 

Նրա խոսքով ՝ Իրանը դեռ չի ստեղծել զենքն ինքնին, բայց կարող է միացնել տրոհվող նյութը, պայթուցիկ սարքը և ունենալ միջուկային զենք։

 

Հայերեն English Français Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է