Փարիզն ու Լոնդոնը կշարունակեն համագործակցությունը ընտրություններից հետո, կարծում է Մակրոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կշարունակեն համագործակցությունը խորհրդարանական ընտրություններում Լեյբորիստական ​​կուսակցության հաղթանակից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ անդրադառնալով Մեծ Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

«Իմ շնորհավորանքները, Քիր Սթարմեր, ես գոհ եմ մեր առաջին զրույցից, մենք կշարունակենք աշխատանքը, որը սկսել ենք Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ համագործակցության, Եվրոպայում խաղաղության և անվտանգության, կլիմայի և արհեստական ​​ինտելեկտի վերաբերյալ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

Հուլիսի 4-ին տեղի ունեցան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ընտրությունները, որոնց արդյունքում ջախջախիչ հաղթանակ տարավ լեյբորիստական ​​կուսակցությունը։ Խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը ստանձնում է երկրի վարչապետի պաշտոնը և ձևավորում կառավարություն։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ և երկրի Պահպանողական կուսակցության ղեկավար Ռիշի Սունակը հաստատել էր, որ հեռանում է վարչապետի պաշտոնից խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Նա զանգահարել է լեյբորիստների առաջնորդ Քիր Սթարմերին՝ շնորհավորելով նրան հաղթանակի կապակցությամբ: 

 

Հայերեն

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած