Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել կոնտեյներներ, որոնք կարող են պարունակել շուրջ հինգ միլիոն հրետանային զինամթերք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Շին Վոն Սիկը Bloomberg գործակալության հետ հարցազրույցի ընթացքում։ 

Ըստ նախարարի՝ Սեուլն արձանագրել է, որ Հյուսիսային Կորեայից Ռուսաստան է մտել առնվազն 10 հազար բեռնված կոնտեյներ։ 

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, կփորձի համակարգել հետագա մատակարարումները Փհենյան կատարելիք իր այցի ընթացքում, որը նախատեսված է մոտ ապագայում։

«Ակնկալվում է, որ Պուտինը կձգտի Հյուսիսային Կորեայի հետ անվտանգության ոլորտում ավելի սերտ համագործակցության, հատկապես ռազմական մատակարարումների ոլորտում, ինչպիսիք են հրետանային արկերը, որոնք անհրաժեշտ են (խմբ․՝ Ուկրաինայի դեմ պատերազմում) հաղթանակի հնարավորությունից օգտվելու համար», - գործակալությունը մեջբերում է Շինի խոսքը։ 

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի տվյալներով` Փհենյանը նաև տասնյակ բալիստիկ հրթիռներ է ուղարկել Ռուսաստան։

Ի պատասխան՝ Մոսկվան տեխնոլոգիաներ է փոխանցել Հյուսիսային Կորեային, որոնք պետք է նրան օգնեն բազմաթիվ հետախուզական արբանյակների արձակումն իրականացնելու գործում, ինչպես նաև սովորական զինատեսակներ, ինչպիսիք են տանկերն ու ինքնաթիռները, նշվում է հրապարակման մեջ։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան