Միջազգային

Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը

1 րոպեի ընթերցում

Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակի արարողությանը, որը տեղի է ունեցել Փարիզում՝ Անհայտ զինվորի գերեզմանի մոտ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, միջոցառման հեռարձակումն իրականացրել է BFMTV-ն։

Արարողության ընթացքում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարները կրակ են վառել զոհվածների հիշատակին, ինչպես նաև գրառումներ կատարել Հիշատակի գրքում։

Այնուհետև նախագահները ողջունել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին, Ֆրանսիայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչներին:

Ջո Բայդենը Ֆրանսիա է ժամանել հունիսի 5-ին՝ մասնակցելու հիշատակի արարողություններին, որոնք տեղի են ունեցել հունիսի 6-7-ը։ Հունիսի 8-ին ԱՄՆ նախագահը պետական ​​այցի շրջանակներում բանակցություններ կանցկացնի ֆրանսիացի գործընկերոջ հետ, որոնց ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի իրավիճակը, Մերձավոր Արևելքի հակամարտությունը և կլիմայական խնդիրները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում