Ճապոնիան կխորացնի ռազմական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ Չինաստանի ազդեցության աճի ֆոնին. Կիսիդա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մտադիր է ԱՄՆ-ի հետ խորացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում, քանի որ անհանգստացած է Չինաստանի ռազմական հնարավորությունների զարգացմամբ և նրա ակտիվությամբ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է ամերիկյան PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ինչ վերաբերում է Չինաստանին, նրանք բավարար թափանցիկություն չեն ապահովում և տարածաշրջանի այս մասում մեծապես և արագորեն ընդլայնում են իրենց ռազմական ուժը, ներառյալ միջուկային և հրթիռային հնարավորությունները։ Նրանք նաև մեծացնում են Ռուսաստանի հետ համագործակցությունը: Այնպես որ, նրանց ակտիվությունը Ճապոնական ծովում, Խաղաղ օվկիանոսում և այլուր ընդլայնվում է և ավելի ինտենսիվ դառնում», - ասել է Կիսիդան:

Ճապոնիայի վարչապետը նաև նշել է, որ հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները, ինչպես նաև պաղեստինաիսրայելական հակամարտությունը, միջազգային հանրությունը պատմական շրջադարձի առաջ է կանգնած։ Այդ համատեքստում, Կիսիդայի համոզմամբ, Ճապոնիա-ԱՄՆ համագործակցության կարևորությունն է՛լ ավելի է աճում։

Նրա խոսքով՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ճապոնիայի համար իրավիճակը Երկրորդ աշխարհամարտից ի վեր այժմ ամենաբարդն է:

Կիսիդայի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը Վաշինգտոնում պլանավորված է ապրիլի 10-ին։ Կողմերը նախատեսում են քննարկել ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ փոխգործակցության ամրապնդումը։ Ապրիլի 11-ին Ճապոնիայի և ԱՄՆ-ի ղեկավարները գագաթնաժողով կանցկացնեն Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​կրտսերի մասնակցությամբ։

Հայերեն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին