Աշխարհ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

1 րոպեի ընթերցում

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Դանուբ գետի Սուլինա ջրանցքի մոտակայքում ավելի քան 70 նավ սպասում է ուկրաինական նավահանգիստներ մուտք գործելուն՝ արտահանման համար նախատեսված հացահատիկ բեռնելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը։  

Նավավարների պակասը և այլ բեռներին տրվող առաջնահերթությունը հանգեցրել են երկարատև ուշացումների։

Երբ ռուսական հարձակումները փաստացի արգելափակեցին Ուկրաինայի սևծովյան նավահանգիստները, որոնց բաժին էր ընկնում երկրի հացահատիկի արտահանման 90%-ը, որոշ բեռնափոխադրումներ վերաուղղորդվեցին դեպի Դանուբ գետի նավահանգիստներ, որոնք շատ ավելի փոքր թողունակություն ունեն։

Իրավիճակն ավելի է բարդացնում օդային տագնապների հաճախակիությունը, որոնք դադարեցնում են նավահանգիստների ողջ աշխատանքը։

Ուկրաինան հացահատիկ արտահանող աշխարհի խոշորագույն երկրներից է, և արտահանման գործընթացում առաջացած խափանումները կարող են հանգեցնել համաշխարհային գների բարձրացման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում