Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի
2 րոպեի ընթերցում

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը տվյալների բազաների վերանայումից և ստուգումից հետո Սեուտայում գրանցված անչափահաս միգրանտների թիվը 2168-ից կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Eurondews-ը։
Ինչպես պարզաբանել են Իսպանիայի ներքին գործերի նախարարությունում, նույն երեխային առնչվող որոշակի ընթացակարգեր համակարգում մուտքագրվել էին որպես առանձին գործեր, ինչի հետևանքով վիճակագրական տվյալներն ուռճացվել էին։
Այդ ցուցանիշը ներառում է նաև այն անչափահասներին, ովքեր Սեուտայում երեխաների պաշտպանության ծառայությունների խնամքի տակ էին գտնվում դեռևս հուլիսի 30-ի զանգվածային ժամանումից հետո։ Ներքին գործերի նախարարությունը նաև զգուշացրել է, որ առաջիկա օրերին այդ թիվը կարող է աճել՝ անձի նույնականացման ընթացիկ գործընթացների ավարտին զուգընթաց։
Առայժմ անչափահասները մնում են Սեուտայում։ Իշխանությունները դիտարկում են նրանց հետագա տեղավորման տարբեր տարբերակներ։ Անչափահասների թվում կան երեխաներ և դեռահասներ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Չադը և Սուդանը, որոնք տուժել են զինված հակամարտություններից և հումանիտար ծանր ճգնաժամերից։
«Save the Children» կազմակերպությունը նաև զգուշացրել է կանանց, աղջիկների ու դեռահասների հատուկ խոցելիության մասին, քանի որ նրանք բախվում են լրացուցիչ վտանգների, ինչպիսիք են հարկադիր ամուսնությունը, սեռական բռնությունը կամ մարդկանց թրաֆիքինգը։