ԵՄ-ի և նրա անդամների ռազմական օգնությունն Ուկրաինային հասել է 33 միլիարդ եվրոյի. Բորել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության և նրա կազմի մեջ մտնող երկրների կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության գումարը հասել է 33 միլիարդ եվրոյի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ-Ուկրաինա ասոցիացիայի խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Եվրամիության երկրները մտադիր են 2024 թ. Ուկրաինային երկկողմ կարգով տրամադրել 20 միլիարդ եվրո գումարի ռազմական օգնություն, հավելել է նա։

«Եթե (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինը նվաճեր Ուկրաինան, իսկ Ուկրաինան սպիտակ դրոշ բարձրացներ ու հանձնվեր, ապա Կիևում խամաճիկ ռեժիմ կհաստատվեր, ուկրաինացի ժողովուրդը կճնշվեր, իսկ ռուսական բանակը կհայտնվեր մեր սահմաններին: Եվ մենք կարող ենք վստահ լինել, որ դրանով նրանք կանգ չեն առնի», - Բորելի խոսքերն է մեջբերում Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ եվրոպական պատասխանի արագությունը «պետք է համապատասխանի ռուսական սպառնալիքի մասշտաբներին»:

Հայերեն

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան