Հասարակական

ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ հետապնդումներն ու բռնաճնշումները․ պետդեպ

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ հետապնդումներն ու բռնաճնշումները․ պետդեպ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ին խորապես անհանգստացնում են Ադրբեջանում ԶԼՄ-ների, անկախ լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալությունների մասին հաղորդումները․ պետդեպը կոչ է անում դադարեցնել իրենց հիմնարար ազատությունները իրականացնողների նկատմամբ հետապնդումներն ու ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր անարդարացիորեն պահվում են քաղաքական դրդապատճառներով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ Ադրբեջանում շարունակաբար բռնաճնշումներ են իրականացվում տարբեր անկախ լրատվական գործակալությունների և լրագրողների նկատմամբ։

«Մենք խորապես անհանգստացած ենք այն հաղորդագրություններով, որ ադրբեջանական ոստիկանությունը ներխուժել է «Toplum TV» անկախ լրատվամիջոցի գրասենյակ, ինչպես նաև ներկայումս Ադրբեջանում բազմաթիվ անկախ լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալությունների մասին հաղորդումներով: Մենք պետք է արտահայտենք մեր խիստ առարկությունները՝ լրագրողների և քաղաքացիական հասարակության ձայները ճնշելու, ընդդիմադիր գործիչներին ահաբեկելու և պատժելու շարունակական փորձերի վերաբերյալ: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել իրենց հիմնարար ազատությունները իրականացնողների հետապնդումները, կոչ ենք անում ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր անարդարացիորեն պահվում են քաղաքական դրդապատճառներով։ Ոչ ոք իր ազատության իրացումն արտահայտելու համար չպետք է ենթարկվի բանտարկության կամ այլ հատուցման», - ընդգծել է Միլլերը։

Պետդեպի խոսնակը նաև կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի այն գործողությունները, որոնք ճնշում են ազատ արտահայտվելու իրավունքը: Նրա խոսքով՝ այդպիսի գործողությունների դադարեցումը բխում է հենց սեփական ժողովրդի շահերից։

Միլլերը հայտնել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի պաշտոնյաների հետ տեղի ունեցող մասնավոր հանդիպումների ընթացքում բարձրաձայնում է նշված բոլոր այս մտահոգությունների մասին:

«Ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ երբ մենք մասնավոր դիվանագիտական զրույցներ ենք ունենում ադրբեջանցի պաշտոնյաների հետ, ինչպես որ պետքարտուղարն առիթ ուներ անել հենց անցյալ ամիս, մենք արտահայտում ենք այդ նույն դիտարկումները»,- եզրափակել է խոսնակը։

Մարտի 6-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություներ տարածվեցին այն մասին, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացնում Toplum TV-ում։ Ստուգումներից հետո ձերբակալվել է մոտ մեկ տասնյակ լրագրող: Ձերբակալվել են նաև ակտիվիստներ:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում