Գեղարքունիքում ընթանում է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցում հունվարի 17-ից մեկնարկել և ընթանում է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից, բնագիտական, հումանիտար և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների գծով օլիմպիադային մասնակցելու համար երաշխավորվել և հայտագրվել են 579 աշակերտ:

Բնագիտական 7 առարկաներից երաշխավորվել են 350 աշակերտ, որից «Մաթեմատիկա» առարկայից՝ 5-12-րդ դասարանների 150 , «Ֆիզիկա» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 10 , «Քիմիա» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 52, «Կեսաբանություն» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 43 , «Աստղագիտություն» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 10, «Ինֆորմատիկա» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 4 , «Աշխարհագրություն» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 81 աշակերտ:

Հումանիտար 9 առարկաների համար երաշխավորվել են 229 աշակերտ, որից՝ «Հայոց լեզու» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 35, «Հայ գրականություն» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 31, «Ռուսաց լեզու» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 33, «Անգլերեն» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 23 , «Պատմություն» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 37, «Հայ Առաքելական եկեղեցու պատմություն» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 23 և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 30 աշակերտ:

Հունվարի 26-ի դրությամբ, դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլում անցկացվել է բնագիտական 4 առարկաների (Մաթեմատիկա, Ֆիզիկա, Քիմիա, ԻնֆորմատիկաՃ և հումանիտար 1 առարկայի (Ռուսաց լեզու) օլիմպիադաները:

Դիտարկման համաձայն՝ մինչ այս իրականացված դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլին աշակերտները ակտիվ մասնակցություն ունեցել են «Մաթեմատիկա» և «Քիմիա» առարկաներից:

Դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը, ըստ հաստատված ժամանակացույցի, նախատեսված է ավարտել փետրվարի 8-ին, որից հետո կամփոփվեն արդյունքները և Գեղարքունիքի մարզպետի հաստատմանը կներկայացվի հանրապետական փուլ երաշխավորված աշակերտների և նրանց ուղեկցող ղեկավարների անվանացանկը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Նավթի գները նվազել են - 05/06/26

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում