Նիդեռլանդները երկու ամսում 550 միլիոն եվրոյի ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդները 550 միլիոն եվրոյի ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինային վերջին երկու ամսվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Նիդեռլանդների կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

«Հոկտեմբերի 3-ից Ուկրաինային տրամադրվել է 550 միլիոն եվրոյի ռազմական օգնություն։ Խոսքը հիմնականում շուկայից գնված սարքավորումների մասին է։ Այսպիսով, Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր տրամադրված ռազմական օգնության ընդհանուր ծավալը հասել է 2,6 միլիարդ եվրոյի», - հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, վերջին երկու ամսվա ընթացքում Նիդեռլանդները մատակարարել է մարտական ​​մեքենաներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, զենք, զինամթերք և անօդաչու թռչող սարքեր։ Բացի այդ, Ուկրաինային են փոխանցվել ականազերծման սարքավորումներ, դաշտային հիվանդանոցներ, վրաններ, ամբարձիչներ և դեղորայք։ Մատակարարվել են նաև տարբեր սարքավորումների և փոխադրամիջոցների պահեստամասեր։

«Շատ կարևոր է, որ դաշնակիցները շարունակեն աջակցել Ուկրաինային, - ասել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնակատար Կայսա Օլենգրենը: - Նիդեռլանդները նույնպես պետք է շարունակի նպաստել դրան, մենք չենք կարող մենակ թողնել Ուկրաինային: Մեր աջակցությամբ մենք երաշխավորում ենք, որ Ուկրաինան կկարողանա շարունակել պայքարը, նա չպետք է տանուլ տա այդ ճակատամարտը»:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա