Գերմանիայի պետ​​բյուջեում ներառվել է 8 միլիարդ եվրոյի ուղղակի ռազմական օգնություն Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի հաջորդ տարվա բյուջեն ներառում է 8 միլիարդ եվրո ուղիղ ռազմական օգնություն Ուկրաինային և 6 միլիարդ եվրո՝ Գերմանիայում ուկրաինացի փախստականների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկրում բյուջետային ճգնաժամի կարգավորմանը նվիրված քննարկումից հետո։

«Մենք Ուկրաինային կաջակցենք կանոնավոր բյուջեով, ինչպես պլանավորել էինք, և դա կանենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Սա ներառում է ութ միլիարդ եվրոյի զենքի մատակարարում, ֆինանսական օգնություն Ուկրաինային և վեց միլիարդ եվրո՝ ուկրաինացի փախստականներին Գերմանիայում աջակցելու համար», - Շոլցի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գերմանիայի կանցլերը քննարկում էր անցկացրել էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի և ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների հետ։ Համատեղ մամուլի ասուլիսում Լինդներն իր հերթին պարզաբանել է, որ խոսքը ոչ թե ԵՄ տարբեր հիմնադրամների միջոցով տրամադրվող միջոցների, այլ ուղղակի օգնության մասին է։

Կանցլեր Շոլցն ավելի վաղ հայտարարել էր, որ չնայած բյուջետային ճգնաժամին՝ Գերմանիան նոր տարում կշարունակի օգնել Ուկրաինային։ Ի սկզբանե Բեռլինը մտադիր էր այդ նպատակների համար ծախսել 4 միլիարդ եվրո։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա