Մարզեր

Հիմնանորոգվում են Գավառ քաղաքի Սովխոզնիկների և Զարգարյան փողոցները

2 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում են Գավառ քաղաքի Սովխոզնիկների և Զարգարյան փողոցները

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Սովխոզնիկների և Զարգարյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Սովխոզնիկների փողոցում ասֆալտապատումն արդեն ավարտվել է, ընթանում են մայթերի կառուցման աշխատանքներ։ Զարգարյան փողոցում այժմ ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ, զուգահեռ նաև մայթեր են կառուցվում։

Նշված փողոցներում նաև ջրահեռացման համակարգ է կառուցվել։

Աշխատանքներն իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն։

Նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել նաև Արծրունի եղբայրներ 2-րդ նրբանցքը, Միքայելյան փողոցի 1-ին նրբանցքը, Սիրունյան փողոցը, Գրիգոր Լուսավորչի 1-ին փակուղին, Վաղարշակ Փոշոտյան փողոցը, Ազատության 1-ին նրբանցքը, Ազատության փողոցի 1-ին նրբանցքի 4-րդ շենքի բակը, Ազատության փողոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղին և Բոշնաղյան փողոցի 1-ին նրբանցքը։

Ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է  600 միլիոն  դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը,  55 տոկոսը՝  Գավառի  համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում