Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում և Լիբանանում ռազմական օբյեկտների․ ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը ավիահարված է հասցրել Սիրիայի հարավում գտնվող ռազմական օբյեկտներին, որոնց հետևանքով պատճառվել է նյութական վնաս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է սիրիական պետական գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչությունում իր աղբյուրին։

Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ ըստ իրավիճակին ծանոթ սիրիացի երկու դասալիք զինվորականների՝ հարվածներն, ամենայն հավանականությամբ, թիրախավորել են Սիրիայի բանակի օդային պաշտպանության ռազմակայան և ռադարային կայան Սվեյդայի նահանգում:

Reuters-ը նշում է, որ Իսրայելը տարիներ շարունակ հարվածներ է հասցրել Սիրիայում տարբեր թիրախների՝ նշելով, որ դրանք կապված են Իրանի հետ։

Իսրայելը հարվածներ է հասցրել նաև Լիբանանի տարածքին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ կործանիչները հարվածել են Լիբանանում գործող «Հեզբոլլահ» իսլամիստական կազմակերպության ռազմական կառույցների և դիրքերի։ Telegram ալիքում ԻՊԲ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հարվածները հասցվել են՝ ի պատասխան Իսրայելի տարածքի նկատմամբ Լիբանանից իրականացված հարվածների։

Հայերեն

Կին հսկիչները ուղևորների հետ շփվելիս ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառով ազատվել են աշխատանքից

Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ, 10 վիրավոր

ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների կազմակերպման համար Կառավարությունն ավելի քան 1.3 միլիարդ դրամ է հատկացրել

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքը. Դատախազություն

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Հայաստանը 2027 թվականից Լեհաստանում ռազմական կցորդ կունենա

Առաջին անգամ տարածաշրջանում կներկայացվի Թորոս Ալաջաջյանի լուսանկարչության ոլորտի բացառիկ անուններ ընդգրկող հավաքածուն

Մեր ժողովուրդը հաղթահարում է Խորհրդային Միության նոստալգիան. Նիկոլ Փաշինյան

Նորատուսում անցկացվել է նոր ուսումնական տարվան նվիրված օգոստոսյան ընդլայնված խորհրդակցություն

Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական ​​բանականության օգնությամբ