Քաղաքականություն

Մեր ժողովուրդը հաղթահարում է Խորհրդային Միության նոստալգիան. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Մեր ժողովուրդը հաղթահարում է Խորհրդային Միության նոստալգիան. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում 2018 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ կատարված կապիտալ ներդրումները գերազանցել են Խորհրդային Միության վերջին ամենաակտիվ շրջանում՝ 1981-1988 թվականներին Խորհրդային Հայաստանում կատարված ներդրումներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին 8 տարիներին՝ 2018 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ Հայաստանում կապիտալ ներդրումների ծավալները գերազանցվել են Խորհրդային Միության վերջին ամենաակտիվ շրջանում՝ 1981-1988 թվականներին Խորհրդային Հայաստանում իրականացված ներդրումներին»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նա նաև հավելել է, որ 2025 թվականին Հայաստանում բնակարանաշինության ծավալները գերազանցել են 1986 թվականին Խորհրդային Հայաստանում տեղի ունեցած բնակարանաշինությանը, իսկ 1986 թվականը եղել է Խորհրդային Հայաստանում ամենամեծ ծավալով բնակարանաշինություն իրականացնելու ժամանակաշրջանը։

«Ես ինչո՞ւ եմ սա կարևոր համարում. անկախությունից ի վեր՝ շատ արագ, առաջին էմոցիոնալ դրսևորումներից հետո մեր ժողովուրդն ապրել է Խորհրդային Միության հետ կապված նոստալգիայի տրամադրություններով, և դա կապված է եղել նրա հետ, որ մարդիկ տեսել են, որ ճանապարհները կառուցվելու փոխարեն քանդվում են, մանկապարտեզները կառուցվելու փոխարեն քանդվում են, դպրոցները կառուցվելու փոխարեն քանդվում են։ Եվ այստեղ հարցը միայն թվաբանության մեջ չէ։ Ես կարծում եմ, որ այսպիսով նաև մեր ժողովուրդը հաղթահարում է  Խորհրդային Միության նոստալգիան, որովհետև հասկանում է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ իր պետությունը, այլևս իրեն մղում է նայելու առաջ, ոչ թե հետ։ Սա շատ կարևոր արձանագրում է,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում