Հայկ Մարությանը ներկայացրել է Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու որոշման հիմնական պատճառները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային առաջընթացք կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իր համակիրներին է ներկայացրել Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու որոշման հիմնական պատճառները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարությանը խոսել է օգոստոսի 23-ին տեղի ունեցած Ազգային առաջընթաց կուսակցության նախընտրական դրամահավաք-երեկոյի ընթացքում:

Ներկայացնելով իր թիմի հիմնական նպատակն ու սկզբունքները գալիք ընտրություններում՝ Հայկ Մարությանը նշել է, որ ընտրություններին մասնակցելու երկու հիմնական պատճառ կա։

«Մեկը քաղաքն է՝ իր բազում խնդիրներով։ Մեր եռամյա կառավարման շրջանում մենք ստեղծել ենք համակարգեր, որոնք պետք է աշխատեն երկար տարիներ: Իմ չհիմնավորված իմպիչմենթից հետո ես տենում եմ, որ այդ ռեֆորմները, ցավոք, դանդաղել են, շատ պրոցեսներ էլ սկսել են հակառակ հունով գնալ։ Պետք է վերադառնալ եւ նոր թափով շարունակել բարեփոխումների գործընթացը։ Մենք ու մեր երեխաները պետք է ապրենք հարմարավետ, անվտանգ ու զարգացող քաղաքում։ Դրան այլընտրանք չկա», - ասել է Հայկ Մարությանը։

Ընտրություններին մասնակցելու երկրորդ պատճառն, ըստ նրա, քաղաքական իրադրությունն է։ Մարությանի խոսքով՝ 2018-ի հեղափոխությունից հետո փոփոխությունների հեռանկարով ոգեւորված հանրությունը սպասում էր լուրջ ռեֆորմների։ Հիմա բազմաթիվ ոլորտներում դրանց ընթացքը դանդաղել է կամ կանգնել, որոշ դեպքերում էլ՝ պրոցեսները սկսել են ընթանալ սխալ հունով։

«Երկրում առկա քաղաքական այս իրավիճակը շատ ձեռնտու է «ավանդական» քաղաքական ուժերին. իշխանությունը իրեն քննադատող խորհրդարանական ընդդիմությանը մեղադրում է նախկինում գործած մեղքերի ու հանցանքների մեջ, իսկ ընդդիմությունն իշխանությանը՝ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ առկա ձախողումների մեջ», - եզրափակել է քաղաքապետի թեկնածուն։

Հանդիպման ընթացքում թիմի անդամները ներկայացրել են կուսակցության նախընտրական ծրագրի առանձին կետերը։

Հայերեն

Ֆրանսիայի հարավում թանգարանից գողացված Ռենուարի երկու կտավները հայտնաբերվել են. վեց մարդ ձերբակալվել է

ԲՏԱԱԲ նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք. 4 անձ ձերբակալվել է

Գրադարանավարի օրվա առթիվ խրախուսվել են Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենը և մի շարք գրադարանների աշխատակիցներ

«CBD COP17 Կանաչ գոտում» մասնակցության համար հայտարարված նկարչական մրցույթին Գեղարքունիքից մասնակցել է 142 դպրոցական

Սևան համայնքը կներկայանա Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի Կանաչ գոտում

Աշակերտների ցույցերի ֆոնին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ

ՀՀ կառավարությունը 813 մլն 386 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքում իրականացված ծրագրերի համար

Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել

Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Սաուդյան Արաբիայի 3 քաղաքացի է զոհվել