Քաղաքականություն

Հայաստանը Վրաստանին առաջարկում է աջակցություն սողանքների դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման հարցում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Վրաստանին առաջարկում է աջակցություն սողանքների դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման հարցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ։

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել իր գործընկերոջը, Վրաստանի կառավարությանն ու բարեկամ վրաց ժողովրդին Ռաչայի շրջանում սողանքների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Նշվում է, որ նախարար Միրզոյանն առաջարկել է Հայաստանի կառավարության աջակցությունն աղետի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման հարցում:

Վրաստանի Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանային ավանում օգոստոսի 3-ին տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ 25 մարդու որոնումները շարունակվում են: Սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Սողանքի հետևանքով վնասվել են կամուրջներ ու ճանապարհներ, ինչպես նաև զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Որոնողափրկարարական աշխատանքներին միացել են Վրաստանի ներքին գործերի նախարարության 2 ուղղաթիռ, շուրջ 400 փրկարար և կինոլոգներ։ Երկու օրվա ընթացքում հաջողվել է տարհանել 210 մարդու:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում