Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Միխայիլ Միշուստինի հետ Եկատերինբուրգում կայացած հանդիպմանը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Եկատերինբուրգում կայացած հանդիպմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 9-ին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ ունեցել է բաց, անկեղծ և բարեկամական քննարկում։
«Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնց մանրամասներն այս պահին չեմ ցանկանում հրապարակել։ Սպասենք, որ դրանք կյանքի կոչվեն, և ինքներդ կտեսնեք արդյունքները»,- ասել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հանդիպել են հուլիսի 6-ին Եկատերինբուրգում՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական համաժողովի շրջանակում։