Քաղաքականություն

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

1 րոպեի ընթերցում

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան ուղերձ տարածվել է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում:

«Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին շնորհավորում են անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը՝ հետագա զարգացման լայն հնարավորություններով։ Մենք անհամբեր սպասում ենք մեր կապերի զարգացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-նշված է գրառման մեջ։

ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցության երկրի նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին շնորհավորել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում