Քաղաքականություն

Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ

1 րոպեի ընթերցում

Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Դագ Հարթելիուսը շնորհավորել է նախարարի տեղակալին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան անցկացվելու և հաղթանակի կապակցությամբ։

Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել Հայաստանի և Շվեդիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը` վստահություն հայտնելով, որ այն նոր շունչ կհաղորդի երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանն ու բազմոլորտ համագործակցության ընդլայնմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջ՝ անդրադառնալով Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանն ուղղված քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման նախաձեռնություններին։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում