Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հունգարիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հունգարիայի դեսպանին

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ներդրած ջանքերի համար՝ մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։

Դեսպան Աննա Մարիա Շիկոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության համար և բարձր գնահատել դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում Հայաստանի պետական մարմինների կողմից ցուցաբերված համագործակցությունն ու աջակցությունը։ Նա վստահություն է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում ձևավորված փոխադարձ վստահության և գործընկերային հարաբերությունների ամուր հիմքը կնպաստի Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում