Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է երկու ամսով
1 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է երկու ամիս ժամկետով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 9-ին կայացել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը։
Մեղադրող կողմը պահանջել էր Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգել երեք ամսով, սակայն դատարանը որոշեց երկարաձգել տնային կալանքի ժամկետը երկու ամիս ժամկետով։
Դատավորը նաև հայտնել է, որ տնային կալանքի ընթացքում արգելվում են Սամվել Կարապետյանի շփումներն այն անձանց հետ, որոնց տվյալները քրեական վարույթի շրջանակներում նշվել են նախորդ որոշումների մեջ, մնացած անձանց հետ շփումները թույլատրվում են։
Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար, ավելի ուշ նրան մեղադրանք էր առաջադրվել նաև փողերի լվացման հոդվածով։ Կարապետյանը 2025 թվականի հունիսի 19-ին երկու ամսով կալանավորվել էր։ 2026 թվականի հունվարին նրա խափանման միջոցը փոխվել էր, նրա նկատմամբ կիրառվել էր տնային կալանք, որը ևս երեք ամսով երկարաձգվել էր 2026 թվականի ապրիլին։