Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
1 րոպեի ընթերցում

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեն հուլիսի 9-ի առավոտյան հայտնել էր,որ քրեական վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել էր, Քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։