Միջազգային

Արևմտյան Աֆրիկայի երկրները Նիգերի խունտային սպառնացել են ռազմական միջամտությամբ

2 րոպեի ընթերցում

Արևմտյան Աֆրիկայի երկրները Նիգերի խունտային սպառնացել են ռազմական միջամտությամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անցյալ շաբաթ Նիգերում իշխանությունը զավթած խունտան հայտարարել է, թե իշխանությունից զրկված կառավարությունը Ֆրանսիային, ենթադրաբար, թույլտվություն է տվել ավիահարվածներ հասցնել նախագահական պալատին՝ այնտեղ պահվող նախագահ Մոհամեդ Բազումին ազատ արձակելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ հեղաշրջման կազմակերպիչներից գնդապետ Ամադու Աբդրամանը պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ նման թույլտվություն ստորագրել է երկրի արտաքին գործերի նախարարը։

Նիգերը Ֆրանսիայի նախկին գաղութն է։ Ֆրանսիան դատապարտել է հեղաշրջումը և կոչ արել, որ Բազումին վերադարձվեն նախագահական լիազորությունները։

Ավելի վաղ Արևմտյան Աֆրիկայի երկրների ղեկավարները Նիգերի խունտային սպառնացել էին ռազմական գործողություններ ձեռնարկել խունտայի դեմ։

Ըստ BBC-ի՝ աֆրիկյան երկրների ղեկավարները խունտային 7 օր են տվել նախագահ Բազումի լիազորությունները վերականգնելու համար։ Իր հերթին խունտան հայտարարել է, որ կդիմակայի տարածաշրջանային կամ արևմտյան երկրների կողմից «Նիգերի դեմ ագրեսիայի պլաններին»։

Հաղորդվում է նաև, որ հեղաշրջման աջակիցները մայրաքաղաք Նիամեյում Ֆրանսիայի դեսպանատան առաջ ցույց են անցկացրել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում