Էնթոնի Բլինքենն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության կայքը, հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը լուրջ մտահոգություն է հայտնել ամերիկացի լրագրողի ձերբակալման առնչությամբ։

Նշվում է, որ Բլինքենը կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան։

Բլինքենը նաև կոչ է արել ազատ արձակել սխալմամբ ձերբակալված ԱՄՆ քաղաքացի Փոլ Ուելանին։ Բլինքենն ու Լավրովը նաև քննարկել են դիվանագիտական առաքելությունների աշխատանքի համար համապատասխան միջավայրի ստեղծման կարևորությունը։

Հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ լրտեսության մեջ կասկածվող ԱՄՆ քաղաքացի Է․ Գերշկովիչի ձերբակալման համատեքստում Սերգեյ Լավրովը Բլինքենի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է հարգել Ռուսաստանի իշխանությունների որոշումները, որոնք ընդունվում են Ռուսաստանի օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան։ Լավրովն անընդունելի է համարել Վաշինգտոնի պաշտոնական դեմքերի և արևմտյան լրատվամիջոցների ստեղծած աժիոտաժը՝ հարցին քաղաքական երանգ տալու ակնհայտ միտումով։

Լավրովը հատուկ ընդգծել է, որ Գերշկովիչը ձերբակալվել է պետական գաղտնի տեղեկություններ ստանալու փորձի ժամանակ՝ թաքնվելով լրագրողի կարգավիճակի տակ։ Լավրովը նաև նշել է, որ ԱՄՆ ձերբակալված քաղաքացու ճակատագիրը կորոշի դատարանը։

ՌԴ ԱԳՆ-ն հավելում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի ակտուալ հարցեր։

Մարտի 30-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում ձերբակալել է The Wall Street Journal ամերիկյան թերթի լրագրող Էվան Գերշկովիչին, որը հավատարմագրված էր ՌԴ ԱԳՆ-ում։ Ըստ գերատեսչության՝ Գերշկովիչը ԱՄՆ-ի հանձնարարությամբ «զբաղվել Է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին տեղեկություններ հավաքելով, որոնք պետական ​​գաղտնիք են հանդիսանում»։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան