Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատում Արցախին, Հայաստանին ու Հայ Դատի գծով Կիպրոսի ցուցաբերած ամուր զորակցությունը

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Կիպրոսի նախագահի ներկայացուցիչ Ֆոտիս Ֆոտիուի և Լիբանանում Կիպրոսի դեսպան Պանայոտիս Կիրիակոսի հետ հանդիպմանն իր գնահատանքն է հայտնել Արցախին, Հայաստանին ու Հայ Դատի գծով Կիպրոսի պետության ցուցաբերած ամուր զորակցության կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, այս առաւօտ, Անթիլիասի Մայրավանքին մէջ ընդունեց այցելութիւնը Կիպրոսի նախագահին ներկայացուցիչ Ֆոդիս Ֆոդիուին, ընկերակցութեամբ Լիբանանի մօտ Կիպրոսի դեսպան Փանայոթիս Քիրիաքոսին:

Ներկայացուցիչը Վեհափառ Հայրապետին փոխանցեց Կիպրոսի նախագահին եւ կառավարութեան բարեմաղթութիւնները։ Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադառնալու Կիպրոսի հայ համայնքին, ինչպէս նաեւ Լիբանանի ներկայ ընկերատնտեսական ու քաղաքական կացութեան:

Նորին Ս. Օծութիւնը ողջունելով պետութեան ներկայացուցիչին այցելութիւնը՝ յիշեցուց, որ Կիպրոսի հայ համայնքը միշտ եղած է պետութեան կողքին եւ զօրակից կիպրական հարցի արդար լուծման: Ան միաժամանակ իր գնահատանքը յայտնեց Արցախին, Հայաստանին ու Հայ Դատին գծով Կիպրոսի պետութեան ցուցաբերած ամուր զօրակցութեան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն