Միջազգային

Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինքենը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինքենը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության` հեռախոսազրույցի ընթացքում Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայի» վերաբերյալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից սկսված քարոզչական արշավը հետապնդում է սադրիչ նպատակներ՝ խրախուսելով Կիևի իշխանություններին սաբոտաժի ենթարկել Մինսկի պայմանավորվածությունները և «Դոնբասի խնդիրը» ուժային ճանապարհով լուծելու վնասակար փորձերը։

Ինչպես նշել է Լավրովը` ՌԴ կողմից փոխանցված ռուս-ամերիկյան պայմանագրի ծրագրերին և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության համաձայնագրի երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի եւ Բրյուսելի արձագանքն անտեսում են Ռուսաստանի համար առանցքային դրույթները, առաջին հերթին ՌԴ սահմանների մոտ Դաշինքի ծավալման և հարվածային սպառազինությունների համակարգերի տեղակայման արգելքը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում