Միջազգային

Ֆրանսիան վերականգնում է ավիահաղորդակցությունը Աֆրիկայի հարավի հետ և մտցնում պարտադիր կարանտին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան վերականգնում է ավիահաղորդակցությունը Աֆրիկայի հարավի հետ և մտցնում պարտադիր կարանտին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան դեկտեմբերի 4-ից կվերականգնի ավիաչվերթներն Աֆրիկայի հարավային երկրների հետ, որը դադարեցվել էր կորոնավիրուսի օմիկրոն շտամի հայտնաբերումից հետո: Այդուհանդերձ, ուղևորները ստիպված կլինեն Ֆրանսիա ժամանելուն պես երկշաբաթյա կարանտին անցնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատտալը:

«Հարավաֆրիկյան Հանրապետությունից և աֆրիկյան մյուս երկրներից չվերթները, որոնք դադարեցվել էին, մեկ շաբաթ անց կվերականգնվեն: Սակայն մենք հատուկ պահանջներ կներկայացնենք կարմիր և խիստ կարմիր գոտիներից եկողներին: Օրինակ, պարտադիր ՊՇՌ թեստավորում կարվի և կգործի երկշաբաթյա կարանտին»,- ասել է նա:

Կորոնավիրուսի տարածման արագությունից կախված՝ Ֆրանսիայի կառավարությունը դասակարգում է երկրները չորս տեսակի՝ կանաչ, նարնջագույն, կարմիր ու խիստ կարմիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում