Ֆրանսիան մտադիր Է շարունակել ռազմական գործողություն Աֆրիկայում, չնայած Մալիի իրադարձություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին հավաստել Է իր երկրի մտադրությունը շարունակելու աֆրիկյան Սահելի գոտում (Բուրկինա Ֆասո, Մավրիտանիա, Մալի, Նիգեր, Չադ) ահաբեկիչների եւ արմատական իսլամիստների դեմ պայքարի «Բարխան» գործողությունը, չնայած Մալիում տեղի ունեցած հեղաշրջանը: Նախարարի հայտարարությունը հրապարակվել Է Twitter-ի՝ նրա Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բարխան» գործողությունը, որն իրականցվում Է մալիական կողմի խնդրանքով եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությամբ, շարունակվում Է: Ֆրանսիացի զինվորականները Եվրոպայի եւ Սահելի երկրներից իրենց գործընկերների հետ համատեղ շարունակում են այդ առաքելության կատարումն ամբողջ անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմով եւ ի շահ ընդհանուր անվտանգության ապահովման»,- հայտնել Է գերատեսչության ղեկավարը:

Ֆրանսիան «Բարխան» ռազմական հակաահաբեկչական գործողությունն սկսել Է 2014 թվականի օգոստոսին: Այն դարձել Է «Սերվալ» գործողության շարունակությունը, որը ֆրանսիացի զինվորականներն իրականացրել են 2013 – 2014 թվականներին Մալիում: Ուժային գերատեսչությունների տվյալներով՝ գործողությանն ընդհանուր առմամբ մասնակցում Է ավելի քան 5 հազար մարդ: Բացի ֆրանսիացի զինվորականներից, գործի են դրված Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Չեխիայի եւ Էստոնիայի զինված ուժերի ստորաբաժանումներ, օգտագործվում են տասնյակ ռազմակայաններ Աֆրիկայի տարածքում, դրանցից երկուսը գտնվում Է Մալիում:

Այս տարի Ֆրանսիայի ղեկավարությունը բազմիցս խոստովանել Է, որ Մալիում ավելի ու ավելի բացասաբար են վերաբերվում ֆրանսիացի զինվորականներին: Այդ առնչությամբ նա բազմիցս Մալիի իշխանություններին կոչ Է արել նորմալացնելու իրավիճակն այդ ոլորտում՝ ընդգծելով, որ դա խոչընդոտում Է զորակազմի առաքելության բնականոն կատարմանը:

Օգոստոսի 18-ի առավոտյան Մալիի մայրաքաղաք Բամակոյի մերձակայքի Քաթիի ռազմակայանում տեղի ունեցավ խռովություն: Զինվորականները գրավեցին Գլխավոր շտաբը, ձերբակալեցին երկրի բարձրագույն ղեկավարությանը, ներառյալ նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթային, եւ կազմեցին այսպես կոչված Ժողովրդի փրկության ազգային կոմիտե: Այդ ճնշման ներքո Քեյթան օգոստոսի 19-ին հայտարարեց իր պաշտոնաթողության, կառավարության կազմացրման եւ խորհրդարանի արձակման մասին: Խռովությունը տեղի ունեցավ երկրում երկարատեւ քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ ռազմական ճգնաժամի շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում